Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (16-21.09.2026թ.)

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 16-18-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
 

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-18-ին և 21-ին կեսօրից հետո, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 
Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        34.0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա                6.9°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       20.6°C

Send