Կոնֆերենցիայի լիգայի «Նոա» – «Լեգիա» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է Եվրոպական կենտրոնական ժամանակով 18:45, իսկ Երևանի ժամանակով 21:45։
Այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:15:
«Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին՝ մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։ Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք»,- հայտնել է «Նոա» ակումբը։

Русский