Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղու «Գազել» և «ՈւԱԶ», 6 վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են 65-ամյա Գագիկ Պ.-ի վարած Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի  և 60-ամյա Արմեն Գ.-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send