Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ը պետք է բարեփոխվի. Էրդողան

Blog Image

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի և վերածվի ավելի արդար ու ներառական կառույցի։ Այս մասին ՄԱԿ-ի օրվան նվիրված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանն ընդգծել է, որ կազմակերպության կողմից իր կենսական մանդատն ամբողջությամբ իրականացնելու համար բոլոր պետությունները պետք է հավատարիմ մնան ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին և աջակցեն այնպիսի բարեփոխումների, որոնք կբարձրացնեն դրա հիմնական մարմինների արդյունավետությունը։

Թուրքիայի ղեկավարը շեշտել է կազմակերպության առաքելության աճող կարևորությունը՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները, այդ թվում՝ պատերազմները, սովը, աղքատությունը և կլիմայի փոփոխությունը։ Նա նշել է, որ մարդկությունը շարունակում է հույս ունենալ մի ապագայի համար, որտեղ կիրականանան ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված՝ հավաքական կամքի սկզբունքները, պատերազմները կավարտվեն, և կհաստատվի տևական խաղաղություն։

Որպես աշխարհում կայունության խիստ անհրաժեշտության օրինակ՝ Էրդողանը մատնանշել է Գազայի հատվածում տեղի ունեցողը։

Send