Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Blog Image

Իրանի Իսլամական Հանրապետության և Պակիստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, հայտնել են պաշտոնական աղբյուրները։

Քննարկել են տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները։

Սեյեդ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել իր պակիստանցի գործընկերոջը՝ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ժամանակ «Իրանի և Պակիստանի դիրքորոշմանը ցուցաբերած վճռական աջակցության համար, այդ թվում՝ քվեարկություն անցկացնելու նախաձեռնության և Իրանին վերաբերող բանաձևի վերաբերյալ բացասական քվեարկության համար»։

Արաղչին նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին, երկրի կառավարությանն ու ժողովրդին՝ իրենց համերաշխության համար։

Send