Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանի հետ գործարքը կա՛մ նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի․ Թրամփ

Blog Image

Իրանի հետ ցանկացած նոր հնարավոր համաձայնագիր «կլինի լիովին հակադիր» 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանի հետ կնքված համաձայնագիրը կամ կլինի հիանալի և նշանակալից, կամ էլ չի կայանա։ Այն կլինի Բարաք Օբամայի վարչակազմի կողմից կնքված աղետալի ՀՀԳԾ-ի լրիվ հակառակը», - գրել է Թրամփը «Truth Social»-ում։

«Իրանի հետ գործարքը կա՛մ հիանալի և նշանակալի կլինի, կա՛մ ընդհանրապես չի կնքվի։ Այն կլինի Օբամայի վարչակազմի աղետալի Իրանի միջուկային համաձայնագրի հակառակը, որը Իրանին միջուկային զենք մշակելու ուղիղ և բաց ճանապարհ էր։ Ոչ, ես նման համաձայնագրեր չեմ կնքում»,- նշել է ԱՄՆ ղեկավարը։

Send