Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Հունաստանը հրավիրել է Հնդկաստանին միանալ Կիպրոսի և Իսրայելի հետ պաշտպանական դաշինքին

Blog Image

Հունաստանը պաշտոնապես հրավիրել է Հնդկաստանին միանալ Կիպրոսի և Իսրայելի հետ եռակողմ պաշտպանական դաշինք է ստեղծվել, հայտնել է «Defense» պորտալը:

Դաշինքը ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ Արևելյան Միջերկրական ծովում անվտանգության սպառնալիքների պատճառով և կենտրոնանում է ծովային պաշտպանության, էներգետիկ հետախուզման ու համատեղ ռազմական վարժանքների վրա: Երկրներն արդեն փոխանակում են հետախուզական տվյալներ ու համակարգում են տարածաշրջանում ռազմավարական գործողությունները։

Հրատարակության համաձայն՝ Հնդկաստանի անդամակցությունը դաշինքը կվերածի ռազմավարական ռազմական դաշինքի, որը կարող է հակազդել Թուրքիայի՝ Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ աճող համագործակցությանը, որը կոչվում է «Իսլամական ՆԱՏՕ»։ Նշվում է, որ դաշինքի ստեղծումը արագացել է Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից հետո՝ Արևելյան Միջերկրական ծովում խոշոր գազային հանքավայրերի մշակման ֆոնին։

 

Send