Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Անջատում են ատոմակայանները՝ կյանքի փրկման համար Ֆրանսիայում

Blog Image

Ֆրանսիայի  ​էներգետիկ EDF ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է երեք միջուկային ռեակտորների աշխատանքը, իսկ ևս յոթը աշխատում են կրճատված հզորությամբ։ Ընկերությունը հայտարարել է, որ միջոցառումները անհրաժեշտ են շրջակա միջավայրի կանոնակարգերին համապատասխանելու համար։ Լուրը հրապարակել է euronews-ը։

Ըստ ընկերության՝ այս միջոցառումը թելադրված է շրջակա միջավայրի պահանջներով և նախատեսված է կանխելու չափազանց տաքացած ջրի արտանետումը գետեր, որոնք արդեն տաքանում են ջերմության պատճառով։

Ատոմակայանները գետի ջուրն օգտագործում են ռեակտորները սառեցնելու, ապա տաքացած ջուրը գետեր վերադարձնելու համար։

«Միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա։ Ռեակտորները կարող են աշխատել բարձր ջերմաստիճաններում։ Այս սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել ջրային ֆլորան ու ֆաունան», - հայտարարել է EDF-ի խոսնակը։

Send