Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Բաղրամյանի ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը

Blog Image

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Կողբավան գյուղի տարածքում իրայանացվում է ապօրինի արդյունահանում։
 
Տեղեկությունն իրացնելիս համայնքային ոստիկանները պարզել են, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, մեկ այլ ընկերության միջոցով, առանց թույլտվության և լիցենզիայի, ապօրինի արդյունահանել են 900 խորանարդ մետր հրաբխային խարամ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 780 հազար դրամի վնաս։
 
Հոկտեմբերի 26-ին ոստիկանները խարամ բարձած երկու բեռնատար ապօրինի արդյունահանման տարածքից տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։

ՆԳՆ ոստիկանություն

Send