Անցյալ տարի 72,000 օտարերկրացի է արտաքսվել ՌԴ-ից օրենքը խախտելու համար, Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի նիստում ասել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը։
«Իհարկե, հարց է առաջանում. հնարավոր էր 10 անգամ ավելի արտաքսել: Մենք պատասխանում ենք. հնարավոր էր, եթե դրա համար ֆինանսավորում լիներ», - հավելել է Կոլոկոլցեւը։

Русский