Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Արտակարգ միջադեպ Սալոնիկից թռչող ինքնաթիռում․ տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Blog Image

Ryanair-ի Սալոնիկից (Հունաստան) դեպի Մեմինգեն (Գերմանիա) թռիչքի ժամանակ պատուհանը «պոկվել» է, ինչի հետևանքով մեկ ուղևոր վիրավորվել է, հաղորդում է ERT-News-ը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։

Դեպքից հետո ինքնաթիռը վերադարձել է Սալոնիկ, և բոլոր ուղևորները տեղափոխվել են տերմինալ։ Վիրավոր ուղևորը տեղում ստացել է բժշկական օգնություն։ Կարճ ժամանակ անց մեկնել է Մեմինգենի ժամանակավոր չվերթը։

Ականատեսների խոսքով՝ թռիչքից մի քանի րոպե անց սրահում բարձր ձայն է լսվել, պատուհանը կոտրվել է, և նրա կողքին նստած 60-ամյա ուղևորը կիսով չափ դուրս է քաշվել։ Նստածներին հաջողվել է նրան պահել ներսում։ ERT-News-ը հաղորդել է, որ շարժիչի մի մասը դուրս է նետվել և հարվածել պատուհանին՝ կոտրելով այն։

 

Send