Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար-հրդեհ՝ Երևանում, բախվել են «Tesla» և «BMW», վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած «BMW» մակնիշի և 24-ամյա Նորայր Ա.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ում հրդեհ է բռնկվել։ 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատիներից մեկի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են 2-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչին պատկանող շինության պաշտպանիչ երկաթե ցանկապատը և հայտնվել շինության տարածքում։

Send