Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան

Blog Image

Գագիկ Ծառուկյանի տան մոտ ենք գտնվում, այս պահի դրությամբ ինչ-որ խուզարկություն է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են, տունը շրջապատված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։

«Այս պահին գործողություններ են ընթանում, չգիտենք առայժմ այս պահի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը»,– նշել է նա։

Նախնական տեղեկություններով միաժամանակ խուզարկություն է կատարվում նաեւ «Մուլտի Գրուպ» ընկերության մի քանի ձեռնարկություններում, նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։

 

Send