Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Blog Image

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների: Հարվածներ են հասցվել նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի պահեստավորման և մեկնարկի վայրերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինական անօդաչու սարքերի զանգվածային հարձակում է իրականացրել Ռուսաստանի մի քանի շրջանների վրա։ Հիմնական թիրախներն են եղել էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտները։ Հարձակման են ենթարկվել Լենինգրադի մարզի «Վիսոցկի» նավահանգիստը, Սամարայի մարզի Սիզրանի և Նովոկույբիշեւսկի նավթավերամշակման գործարանները, Սեւաստոպոլի վառելիքի պահեստը, Կրասնոդարի երկրամասի նավթի պահեստ Տիխորեցկում։ Հրդեհներ են բռնկվել, սակայն մարդկային զոհրե չկան։

 

Send