Հակաբիոտիկներով ինքնաբուժումը լուրջ առողջական ռիսկեր է պարունակում, այդ թվում՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների զարգացման համար, NEWS.ru-ին ասել է թերապևտ Զարեմա Տենը։
Նրա խոսքով՝ հակաբիոտիկների չափազանց օգտագործումը թուլացնում է օրգանիզմի իմունային պաշտպանությունը։ Նման դեղամիջոցների նկատմամբ մանրէային դիմադրության զարգացումը կարող է հանգեցնել միկրոօրգանիզմների դրանց հարմարվելուն։
«Սա հանգեցնում է գերմանրէների առաջացմանը, որոնց դեմ նույնիսկ ամենաուժեղ դեղամիջոցներն անզոր են։ Մարմնի սեփական պաշտպանական մեխանիզմները նույնպես կարող են թուլանալ, ինչը մարդուն ավելի խոցելի է դարձնում հիվանդությունների նկատմամբ», - զգուշացրել է Տենը։
Բժիշկը նշել է, որ հակաբիոտիկները նաև բացասաբար են անդրադառնում աղիքների առողջությունը պահպանող և իմունային համակարգն ամրապնդող օգտակար միկրոօրգանիզմների վրա։ Սա կարող է հանգեցնել դիսբիոզի, մարսողական խնդիրների և նյութափոխանակության խանգարումների։

Русский