Իրանի և Միացյալ Նահանգների պաշտոնյաների միջև բարձր մակարդակի հանդիպմանը կմասնակցեն նաև Թուրքիայի, Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Օմանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները, հաղորդել է «The Washington Post»-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նշվում է, որ բանակցություններին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնադլ Թրամփի փեսան՝ գործարար, դեսպանորդ Ջարեդ Քուշները։
Աղբյուրի խոսքով՝ բանակցությունները հիմնականում կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա, որին կհաջորդեն «Վաշինգտոնի կողմից բարձրացված ոչ միջուկային հարցերը լուծելու համար ոչ ստանդարտ ուղիներ գտնելու» ջանքերը։

Русский