Նոյեմբերի մնացած օրերը կենդանակերպի երեք նշանի համար կարող են դառնալ նշանակալի փոփոխությունների, նոր հնարավորությունների և վաղուց սպասված պարգևների ժամանակաշրջան։
Աստղաբանների խոսքով՝ կենդանակերպի երեք նշան կհայտնվեն տիեզերական իրադարձությունների կիզակետում։ Մոլորակների հետընթաց շարժումը և Կարիճի նշանում տեղի ունեցող նորալուսինը կստեղծեն յուրահատուկ մթնոլորտ, որը կարող է ազդել այս նշանների ներկայացուցիչների հարաբերությունների, կարիերայի և ֆինանսական վիճակի վրա:
Կշեռք - Կշեռքների համար նոյեմբերը կարող է դառնալ վաստակած պարգևների ամիս։ Նրանց կառավարող մոլորակը՝ Վեներան, որը հոկտեմբերի սկզբից գտնվում էր հետընթաց շարժման մեջ, նոյեմբերի 13-ին կվերադառնա ուղիղ ընթացքի։ Աստղաբանները կարծում են, որ սա կօգնի այս նշանի ներկայացուցիչներին ականատես լինել վաղուց սպասված տեղաշարժերի։ Աստղաբան Էլիզաբեթ Բրոբեկը նշում է, որ Կշեռքների գործադրած ջանքերը վերջապես արդյունք կտան։ Նա ընդգծում է, որ այս նշանի ներկայացուցիչները կարող են արժանի պարգև ստանալ իրենց քրտնաջան աշխատանքի դիմաց։ Նույնիսկ եթե նախկինում թվում էր, թե իրենց ջանքերն աննկատ են մնում, իրավիճակը կփոխվի։ Եկել է ժամանակը, երբ ներդրված էներգիան կսկսի դրսևորվել դրական արդյունքների տեսքով։
Առյուծ - Առյուծները նույնպես մտնում են մի շրջան, երբ հանգամանքները կարող են դասավորվել հօգուտ նրանց։ Աստղաբանները դա կապում են Յուպիտերի, Մարսի և Հարավային հանգույցի ազդեցության հետ, որոնք, ըստ կանխատեսումների, կուժեղացնեն այս նշանին բնորոշ էներգիան։ Հատկապես կարևոր օր է նոյեմբերի 25-ը։ Ըստ Բրոբեկի՝ հենց այդ շրջանում Առյուծները կարող են դրական զարգացումներ նկատել իրենց կյանքի տարբեր ոլորտներում։ Աստղագուշակը նաև կանխատեսում է հարաբերությունների բարելավում շրջապատի հետ, ինչպես նաև եկամուտների աճ։ Այն խոչընդոտները, որոնք նախկինում դանդաղեցնում էին առաջընթացը, կարող են աստիճանաբար վերանալ, իսկ նոր հնարավորություններ կհայտնվեն մեկը մյուսի հետևից։ Առյուծներին խորհուրդ է տրվում չվախենալ փոփոխություններից և պատրաստ լինել օգտվելու այդ նոր հնարավորություններից։
Կարիճ - Կարիճների համար նոյեմբերը կարող է նշանավորվել որպես նոր փուլի սկիզբ։ Թեև վերջին շրջանը կարող էր ուղեկցվել հուզական դժվարություններով և անորոշությամբ, ըստ աստղագուշակական կանխատեսման՝ իրավիճակը փոխվելու է։ Կարևոր իրադարձություն կլինի նոյեմբերի 9-ին Կարիճի նշանում տեղի ունենալիք նորալուսինը։ Այն խորհրդանշում է վերածնունդ, նպատակների վերագնահատում և կյանքում նոր էջի բացում։ Էլիզաբեթ Բրոբեկը կարծում է, որ այս նշանի ներկայացուցիչները ձեռք կբերեն ավելի մեծ ինքնավստահություն և կսկսեն նորովի գնահատել իրենց ներուժը։ Փոփոխությունները կարող են վերաբերել նաև մասնագիտական ոլորտին. որոշ Կարիճներ կարող են պաշտոնի բարձրացում ստանալ, արժանանալ ավելի լայն հանրային ճանաչման կամ հասնել նշանակալի կարիերային հաջողությունների։ Ավելին, Կարիճները կարող են զգալ փոխակերպվելու, սովորությունները վերանայելու և իրենց լավագույն տարբերակը դառնալու ուժեղ մոտիվացիա։

Русский