Մինչ իրանցիները փորձում են Հորմուզի նեղուցով հնարավորինս մեծ տնտեսական վնաս հասցնել, Միացյալ Նահանգները կարող է Իրանին շատ ավելի մեծ տնտեսական վնասներ բերել, քան Իրանը՝ մեզ կամ մեր ընկերներին աշխարհում, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հունագարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Այսպիսով, ես հույս ունեմ, որ նրանք խելացի կլինեն»,- նշել է Վենսը։
- Վաշինգտոնը մեծամասամբ հասել է իր ռազմական նպատակներին Իրանում, և գործողությունը շուտով կավարտվի։
- Մենք վստահ ենք, որ կարող ենք իրանցիներից պատասխան ստանալ մինչև այսօր երեկոյան ժամը 8-ը։ Հուսով եմ, որ նրանք ճիշտ պատասխան կտան։ Մենք մեր գործիքակազմում ունենք գործիքներ, որոնք մինչ այժմ չենք որոշել օգտագործել։ Թրամփը կարող է որոշել օգտագործել դրանք, և նա կորոշի օգտագործել դրանք, եթե իրանցիները չփոխեն իրենց ուղղությունը։
- Մենք աշխատելու ենք Հունգարիայի ընտրություններում հաղթող ցանկացած անձի հետ։ Բայց Վիկտոր Օրբանը հաղթելու է ընտրություններում, ես վստահ եմ դրանում։

Русский