Թեհրանն ինքնին ահաբեկչության զոհ է, պատերազմի առաջին օրերին երկրի փողոցներում կատարվել է ավելի քան 28,000 սպանություն, Մազանդարանի նահանգային պլանավորման խորհրդի նիստում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը՝ մեկնաբանելով Թեհրանի դեմ Արևմուտքի մեղադրանքները վերջին անկարգությունների ժամանակ մահացածների մեծ թվի վերաբերյալ։
«Մեր նախագահը [Էբրահիմ Ռաիսին] սպանվել է, մեր իմամը սպանվել է, մեր միջուկային գիտնականները մեկ առ մեկ վերացվել են: Ո՞րն էր այս հանցագործությունների նպատակը: Մեզ զրկել կարող և կրթված մարդկանցից, որպեսզի մենք չկարողանանք ծառայել մեր երկրին»,- ասել է Փեզեշկիանը։
Իրանի ղեկավարի խոսքով՝ վերջին անկարգությունների ժամանակ ավելի քան 350 մզկիթ և 300 դպրոց է այրվել: «ԱՄՆ-ում և Եվրոպայում, եթե մեկը հարձակվում է ոստիկանության վրա, նրա հետ դաժանորեն են վարվում, բայց մեր երկրում սպանվում են անվտանգության ուժերը և «Բասիջ»-ի անդամները, իսկ դրանից հետո Իրանը պիտակավորվում է որպես ահաբեկչական պետություն», - ընդգծել է նա։
Փեզեշկիանը նաև ասել է, որ մի քանի միլիոն բնակչություն ունեցող Իսրայելը «հրդեհի է մատնել Մերձավոր Արևելքը և իսլամական երկրները վերածել թշնամիների»։

Русский