Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Պատմությունը կհիշվի նրանցով, թե ովքեր են այսքանից հետո հանդուրժում այս առաջնորդողներին․ Հասրաթյան

Blog Image

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Այն ամեն ահավորը, ինչ կատարվել, և դեռ կատարվում է մեր ժողվրդի և պետականության հետ, վաղը սերունդները նայելու են, որպես պատմության… Իսկ այդ պատմությունը հիշվելու և գնահատվելու է ոչ թե նրանցով, ովքեր մեզ այսօր առաջնորդում են, այլ այն ժողովրդով, որն այսքանից հետո հանդուրժում է իրեն առաջնորդողներին…

…Երբ անհատն անցած ճանապարհ ունի և հաղթանակներով ամրագրված հետագիծ, նրան լսելն ու հետևելը պահանջված է, մանավանդ, եթե ժողովուրդն ու նրա ստեղծած պետականությունը գտնվում է օրհասական վիճակում…

Հ.Գ.-…Իմ շատ սիրելի ժողովուրդ, առաջնորդին գնահատիր կատարածով, այլ ոչ երբեք փողոցային էժան բեմադրություններով, քանզի քո դիմաց հայրենակործան անդունդ է…»։

Send