Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր

Blog Image

 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։

Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։

 Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։    

Send