Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը․ փաստաբան

Blog Image

Արցախի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարություն է արել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հանդիպել և քննարկում եմ ունեցել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ՝ Արցախբանկի վերաբերյալ վերջինիս և իմ կատարած հրապարակումների մասով առաջացած հարցերի շուրջ։

Արդյունքում կատարում ենք հետևյալ համատեղ հայտարարությունը.

Անկախ մեր միջև առկա տարաձայնություններից, արցախցիների իրավունքների և օրինական շահերի պայքարը երկուսիս համար առաջնային է և վեր բոլոր տարաձայնություններից:

Արցախբանկի վարչության նախագահի կողմից արցախցիների համար կատարված կամ ձեռնարկված միջոցառումների, հանդիպումներից խուսափելու վերաբերյալ առկա տեղեկությունների, ինչպես նաև Արցախից նրա ընտանիքի դուրս գալու եղանակի վերաբերյալ մինչ այսօր հրապարակված տեղեկություններն ամբողջական և ճիշտ չեն, առկա է դրանք պարզելու և լրացուցիչ մեկնաբանելու անհրաժեշտություն։ Ավելի պարզ՝ այս պահի դրությամբ չունենք հստակ հայտարարություն ո´չ դրական և ո´չ էլ բացասական տեսանկյունից։ Հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ։

Նախորդիվ նշածս պատճառաբանություններից ելնելով և արցախցիների միջև հնարավոր պառակտումներից խուսափելու նպատակով առայժմ փակում եմ երեկ հրապարակածս տեսաուղերձի հասանելիությունը։

Առանց հրապարակային դաշտ մտնելու երկուստեք փորձելու ենք լուծել արցախցիներին հուզող հարցերը՝ կապված Արցախբանկի հետ։ Հուզող հարցերի լուծման նպատակով աներկբա առկա է լիազոր անձանց, այդ թվում՝ նաև վարչության նախագահի հետ հանդիպելու անհրաժեշտություն։

Հրապարակային հայտարարությունները հետագայում չենք բացառում։ Թե՛ ես և թե՛ Նժդեհ Իսկանդարյանը շարունակում ենք մեր ստանձնած առաքելությունն այս մասով նաև հիմա, սակայն վերոգրյալ պատճառաբանություններից և տեղեկությունների հստակեցման անհրաժեշտությունից ելնելով առայժմ ոչ հրապարակային»։

Send