Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14 -19.01.2026թ.)

 

Ուշադրություն
Հունվարի 14-ի երեկոյան, 14-ի լույս 15-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Երևան քաղաքում՝
Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է ձյուն։

 

Հանրապետության տարածքում`
Հունվարի 14-ի ցերեկը և 15-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ին կեսօրից հետո, 18-ին, 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ձյուն, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16- ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

 

Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        12.5°C (1967թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա           - 25.3°C (2008թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       -4.3°C

Send