Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

AVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը Երևանում

Blog Image

ELIE SAAB Maison-ը առաջին անգամ ներկայանում է Հայաստանում՝ մեկնարկելով Երևանում առաջին ինտերիեր-բրենդավորված բնակելի համալիրի շինարարական աշխատանքները Դերենիկ Դեմիրճյան 2–4 հասցեում։

2026 թ. սեպտեմբերի 10-ին AVA Holding-ը Երևանում մեկնարկեց AVA Residences բնակելի համալիրի շինարարությունը`ներկայացնելով Հայաստանում առաջին ինտերիեր-բրենդավորված բնակելի համալիրը՝ ELIE SAAB Maison-ի հետ համագործակցությամբ, որը հանդիսանում է աշխարհահռչակ ELIE SAAB բրենդի տան և ինտերիերի համար նախատեսված առանձին ուղղություն։ Նախագիծը նշանավորում է ELIE SAAB Maison-ի մուտքը Հայաստան՝ առա
ջին անգամ Երևանում ներկայացնելով բրենդի ապրելաոճի և ինտերիերի տեսլականը։ Բնակելի համալիրում ինտերիերի յուրաքանչյուր դետալ՝ սկսած ընտրված նյութերից ու լուսավորությունից, ստեղծված է անձնական տարածքի և հանգստության զգացողություն ապահովելու համար։

Այս բնակելի համալիրի ստեղծմամբ՝ AVA Holding-ը նպատակ ունի արձագանքել Երևանում պրեմիում և բրենդավորված բնակելի նախագծերի նկատմամբ աճող հետաքրքրությանը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայի զարգացումն ու տեղի և միջազգային գնորդների շրջանում աճող պահանջարկը։

AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ը միավորում է այս տեսլականն ու միջազգային փորձը՝ միաժամանակ պահպանելով Երևանի մշակութային և ճարտարապետական ինքնությունը։ Նախադեպը չունեցող այս նախագիծը միավորում է միջազգային դիզայնն ու մասնագիտական փորձը Երևանի զարգացող քաղաքային միջավայրի հետ։

«Այսօր մենք հիմք ենք դնում մի նախագծի, որը, մեր համոզմամբ, Երևանի սրտում ապրելու նոր նշաձող է սահմանելու»,- ասել է AVA Holding-ի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը։

«Մենք հպարտ ենք կյանքի կոչել այս յուրահատուկ նախագիծը և մեր ներդրումն ունենալ Երևանի ապագայի ձևավորման գործում։ Երևանն այս նախագծի համար լավագույն տարբերակն էր, քանի որ այն առանձնանում է իր հարուստ ճարտարապետական և մշակութային ինքնությամբ։ Մենք հնարավորություն գտանք Հայաստանում ստեղծելու նմանը չունեցող նախագիծ՝ թե ճարտարապետական, թե մեծանուն բրենդի հետ համագործակցության տեսանկյունից։

Նախագծի ճարտարապետությունը լավագույնս ներկայացնում է ժամանակակից ապրելաոճը և բնական միջավայր է ստեղծում ELIE SAAB Maison բրենդի գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար՝ միևնույն ժամանակ պահպանելով Երևանի խառնվածքը և թամանյանական ձեռագիրը։ Այս ամենի արդյունքը կդառնա մի նախագիծ՝ ստեղծված հենց Երևանի համար, այլ ոչ թե Երևան բերված միջազգային ինչ-որ կոնցեպտ»։

Տեղակայված լինելով Դերենիկ Դեմիրճյան 2-4 հասցեում՝ Երևանի ենթակառուցվածքներով հարուստ կենտրոնում՝ AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ը նախագծվել է որպես ամբողջական և անհատականացված միջավայր։ Նախագծի յուրաքանչյուր տարր՝ արտաքին ճարտարապետությունից և ինտերիերից մինչև դրա ընդարձակ պլանավորումն ու մանրակրկիտ մտածված դետալները, մշակվել է մեկ միասնական կոնցեպտի շուրջ՝ բացառապես AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ի համար։

Նախագծի առանձնահատկություններից մեկը ELIE SAAB Maison-ի հետ համագործակցությունն է՝ բացառիկ հնարավորություն վայելելու ներքին հարդարման դիզայներական աննախադեպ ոճը։ Կառլո Կոլոմբոյի և Էլի Սաաբի գեղարվեստական համատեղ ղեկավարությամբ ստեղծված կահույքը արտադրվում է Իտալիայում և աչքի է ընկնում բարձրակարգ վարպետությամբ, որակով և դետալների նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ։

«ELIE SAAB Maison-ի կողմից ներկայացված ինտերիերի յուրաքանչյուր դրսևորում ծնվում է մեր դիզայներական պատկերացումների և մեզ համար տան գաղափարը կրող վայրի միջև եղած երկխոսությունից», - նշել է ELIE SAAB Maison-ի գործադիր տնօրեն Մասիմիլիանո Ֆերրարին։ - «AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ի դեպքում այդ երկխոսությունը Երևանի հետ է՝ նրա լույսի, դետալների և պատմության հետ։ AVA Holding-ի հետ սերտ համագործակցությամբ՝ մենք ստեղծում ենք ինտերիեր դիզայնի մի ձեռագիր, որը ELIE SAAB Maison-ի ապրելաոճը բերում է Հայաստան՝ բացառապես այս հասցեի համար ստեղծված ինտերիերով»։

Շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկով՝ այս նախագիծը գաղափարից վերածվում է իրականության։ Առանձնահատուկ դիզայնը և ELIE SAAB Maison-ի հետ բացառիկ համագործակցությունը նախագծին հնարավորություն են տալիս դառնալու Երևանի նոր պրեմիում հասցեներից մեկը և Հայաստանի անշարժ գույքի շուկայում հատկանշական նոր համալրում։

Նախագծի ճարտարապետական գաղափարի, ինտերիերի, բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես նաև այստեղ ձևավորվող ամբողջական ապրելաոճի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկա ամիսներին՝ նախագծի պաշտոնական մեկնարկին զուգահեռ։


 
 
 
 
 
 
 
 
 

Send