Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ: Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հարգելի պարոն նախագահ, սիրելի Դոնալդ, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ», - ասվում է ուղերձում:
Իր ուղերձում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրումը ոչ միայն նշանավորել է ամերիկյան պետության սկիզբը, այլև դարձել է կարևոր հանգրվան համաշխարհային պատմության մեջ:
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը անվերապահորեն աջակցել է հյուսիսամերիկյան գաղութարարներին բրիտանական տիրապետությունից ազատագրման համար պայքարում: ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար:
Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական, հավասար և փոխշահավետ կապերի հաստատումը ծառայում է ոչ միայն երկու ազգերի, այլև ամբողջ համաշխարհային հանրության շահերին:
«Մաղթում եմ քեզ, Դոնալդ, և քո ընտանիքին առողջություն, բարեկեցություն և հաջողություն, իսկ Ամերիկայի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում», - նշել է Պուտինը։

Русский