Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կոնգրեսականը պահանջել է, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին

Blog Image

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը պահանջել է, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին։

Շերմանն ընդգծել է հայ գերիներին գնդակահարելու դեպքերը, որոնց կադրերը տարածվել էին համացանցում։ «Հաշվի առնելով սա՝ կարևոր է, որ Միացյալ Նահանգները պահանջի, որ Բաքուն անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։ Առաջարկը պաշտպանել է նաև հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը։

Բրեդ Շերմանը նաև նշել է Բաքվի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում և 100 000-ից ավելի հայերի էթնիկ զտումը այն տարածաշրջանից, որտեղ նրանք ապրել են ավելի քան 2000 տարի։

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը առաջարկել է «Արտաքին ծառայության մասին» օրենքում (H.R. 9086) փոփոխություն, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը։

Սպասվում է փոփոխության վերաբերյալ անվանական քվեարկություն։ Եթե այն ընդունվի, օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատի նիստ։

«Մենք ողջունում ենք նախագահ Մաստի աջակցությունը Շերմանի առաջարկին և հանձնաժողովի միաձայն դիրքորոշումը, որ այս պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Send