Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայ-ռուսական հարաբերությունները արժեքավոր են, հետևաբար պետք է վերաֆորմատավորել դրանք․ Բաբկեն Հարությունյան

Blog Image

«Հայրենիք» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը գրել է․

 

«Հայ-ռուսական պետական հարաբերությունները տեսանելի ապագայում չեն կարող լինել այն մակարդակին, ինչպիսին էին մինչև Արցախի վերջնական կորուստը, և որքան շուտ Ռուսաստանում սա ընդունեն, այնքան լավ։ Միայն այս պարագայում հնարավոր կլինի փրկել երկու երկրների բազմադարյա հարաբերությունները։ Ռուսական կողմից իրականացվող տարատեսակ տնտեսական սանկցիաները էլ ավելի և շատ ավելի են խորացնում հայ ժողովրդի դժգոհությունները Ռուսաստանի հանդեպ, քան թե Նիկոլ Փաշինյանի հանդեպ, օրեր առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները դրա վառ ապացույցն են։

Նիկոլ Փաշինյանի կողմից արված սխալները մնում են ստվերում, երբ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը գրեթե ամենօրյա ռեժիմով հնչեցնում է այնպիսի գնահատականներ և այնպիսի տոնայնությամբ, որ հայ հասարակության գերակշիռ հատվածի զայրույթը Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ չի հասցնում դանդաղել։

Չմոռանանք, որ արցախյան պատերազմի ժամանակահատվածում Ռուսաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր էր կնքում Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ, իսկ հիմա ՌԴ-ն դժգոհում է, թե ինչու է Հայաստանը ռազմավարական մակարդակի, ընդ որում ոչ ռազմական փոխօգնության, խորացնում հարաբերությունները Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների հետ։

Հայ-ռուսական հարաբերությունները արժեքավոր են, հետևաբար պետք է վերաֆորմատավորել դրանք, ոչ թե երկու երկրների իշխանությունները արդարացնեն իրենց սխալները` միմյանց մեղադրելով։

Առաջիկա օրերին ռուսական կողմը կարող է շտկել իր քայլերը և չխոչնդոտել հայկական գյուղմթերքի դեպի Ռուսաստան արտահանմանը»։

Send