Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն իր՝ «օտարերկրյա գործակալների» ցուցակում է ներառել փողոցային արտիստուհի Դիանա Լոգինովային (Նաոկո), նրա կիթառահար Ալեքսանդր Օրլովին, նաև «Մալինովի կլին՝ Անկախ Կուբան» շարժումը։
Ըստ նախարարության՝ Նաոկոն մասնակցել է Ռուսաստանում «օտարերկրյա գործակալների» կամ անցանկալի ճանաչված կազմակերպությունների կողմից ստեղծված բովանդակության պատրաստմանն ու տարածմանը, հանդես է եկել «հատուկ ռազմական գործողության» դեմ, կեղծ տեղեկություններ է տարածել ռուսական իշխանությունների մասին, ինչպես նաև համագործակցել է այլ «օտարերկրյա գործակալների» հետ։

Русский