Միացյալ Նահանգներին ապստամբության է սպասում Լատինական Ամերիկայում, եթե չվերանայի տարածաշրջանի հետ իր հարաբերությունները, ասել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։
Ըստ նախագահի՝ Միացյալ Նահանգները թմրանյութի շրջանառության դեմ պայքարն օգտագործում է որպես քաղաքական գործիք, և որ կարող է այն օգտագործել անցանկալի անձանց հետապնդելու և սպառնալու համար։
«Երբ ինձ ավելացրին Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) ցուցակում, ես հասկացա, որ թմրանյութերի դեմ պայքարի այս գործիքը դարձել է քաղաքական գործիք: Այն օգտագործվում է որպես շորթման մեխանիզմ նրանց դեմ, ովքեր արտահայտում են տարբեր քաղաքական հայացքներ: Հետապնդում են և սպառնում են, որ ձեզ կբերեն Միացյալ Նահանգներ, ինչպես Մադուրոյին», - նշել է Պետրոն «El Pais»-ին տված հարցազրույցում ։

Русский