Միացյալ Նահանգների Նյու Յորքի մարզադաշտում տեղի ունեցավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բրազիլիա-Նորվեգիա հանդիպումը։
«Վիկինգները» 2-1 հաղթեցին ԱԱ հնգակի չեմպիոնին Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը գոլ խփեց 79-րդ և 90-րդ րոպեներին։ Իսկ Բրազիլիայի ավագ Նեյմարը խփեց հարավամերիկացիների միակ գոլը՝ իրացնելով ավելացված ժամանակում նշանակված 11 մետրանոց հարվածը։
Բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարեշը դեռ 14-րդ րոպեին չէր իրացրել ևս մեկ 11 մետրանոց հարված:
Բրազիլացի լեգենդ Նեյմարը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։ Նյու Ջերսիի «Մետլայֆ» մարզադաշտում եզրափակիչ սուլիչից հետո Նեյմարը լաց լինելով ընկավ գետնին։ «Ես փորձեցի, փորձեցի։ Հիմա ամեն ինչ ավարտվեց», - ասաց նա Globo-ին։ «Ես սկսեցի այստեղ, ես ավարտեցի այստեղ»։
34-ամյա հարձակվողն ավարտում է իր կարիերան որպես Բրազիլիայի տղամարդկանց ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու՝ 129 խաղում 80 գոլ։

Русский