Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Մեր տեղեկություններով, ՌԴ իշխանությունները փակել են Վիկտոր Սողոմոնյանի` Հայերի միության նախագահ դառնալու թեման:

Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «քաղաքական հայացքներ ունեցող անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել»` ապաքաղաքական անձ պետք է լինի հաջորդ նախագահը, որ բոլոր թիմերի ու խմբավորումների հետ կարողանա աշխատել:

Մեզ հասած տեղեկություններով, այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, ով իր թեկնածուն ունի եւ ուզում է նրան նստեցնել Արա Աբրահամյանի աթոռին: Ապրիլի 24-ին Եզրաս սրբազանը մեծ միջոցառում է նախաձեռնել` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, ըստ լուրերի` այդ օրը պետք է ներկայացնի իր թեկնածուին:

Send