Շիական «Հըզբոլլահ» խմբավորումը գործողություն է իրականացրել Արևմտյան Գալիլեայում իսրայելական զորքերի դեմ:
Խմբի Telegram ալիքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Զարիթ բնակավայրում բանակային զորանոցի վրա բազմաթիվ հրթիռներ են արձակել։
«Դիմադրության մարտիկները մի քանի համազարկեր են արձակել թշնամու ուժերի տեղակայված զորանոցների վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Նաև ականանետային կրակ է բացվել օկուպացված Գոլանի բարձունքների Յոաֆ քաղաքում իսրայելական դիրքերի վրա։

Русский