Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ»

Blog Image

«Փաստ»-ը գրում է, որ Մեղրիում ՏԻ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր»-ը բարդ վիճակում է. կալանավորվել է քպական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը, ինչից հետո շտապ առաջադրվել է Սերգո Գալստյանը։

Թերթի աղբյուրների խոսքով, առաջադրումը միանշանակ չի ընդունվել, քանի որ Գալստյանը նախկինում ակտիվ էր ընդդիմադիրների քարոզարշավում, իսկ այժմ նրան աջակցում է նախկին համայնքապետ, նախկինում ընդդիմադիր պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

«Փաստի» տվյալներով, համագործակցության դիմաց Զաքարյանը ստացել է իրավապահների հատուկ «անուշադրություն», իսկ ՔՊ-ի հաղթանակի դեպքում համայնքը ստվերով ղեկավարելու է նա։

Send