Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման և այլ աշխատանքներ

Blog Image

Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, աջակցելով ՏԻՄ-երի աշխատակիցներին, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

Send