Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մեկնել Շենկանի բնակավայր, որպեսզի ծննդկանին տեղափոխեն հիվանդանոց։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն ամբողջությամբ անանցանելի է, քանի որ ձյունապատ է ու մերկասառույց, ինչի համար էլ Արագածի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, մի քանի կիլոմետր անանցանելի ճանապարհն անցել են ու այս պահին ծննդկանին հատուկ տրանսպորտային միջոցով տեղափոխում են հիվանդանոց։
Շենկանի գյուղի սկզբնամասում սպասում են շտապօգնության ավտոմեքենան և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի, Արգամ Մելքոնյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ, որպեսզի շտապօգնությանն ուղեկցեն հիվանդանոց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին նաև քննարկվում էր ծննդկանի տեղափոխեն «Ապարան», թե «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Русский