«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արդեն ուրվագծվում է, թե ովքեր են ղեկավարելու հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբները։
Այսպիսով՝ իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության շտաբի ղեկավարը վաղուց հայտնի է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին է վստահվել այդ պատասխանատու պոստը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետն Իշխան Սաղաթելյանն է, Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանինը»՝ Հրաչյա Ռոստոմյանը, «Ուժեղ Հայաստանից» ասացին, որ դեռ չեն որոշել, սակայն լուրեր կան, որ հնարավոր է Դավիթ Ղազինյանն իրականացնի այդ աշխատանքը։
Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբն էլ կղեկավարի նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած Վահան Բաբայանի Ռեֆորմիստներինը՝ հենց ինքը՝ Վահան Բաբայանը։

Русский