Ռենատո Բաիմա Գայան և Նայարա Ռոբերտա Ռիբեյրո դե Մարինսը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ համբույրի համար. նրանք 30 վայրկյանում փոխանակվել են 195 համբույրով։ Այս նվաճումը գրանցվել է Համբույրի միջազգային օրը (հուլիսի 6)։
Երկու ռեկորդակիրներն էլ Բրազիլիայից են. սպորտային բժիշկ Ռենատոն 32 տարեկան է, Նաիարան՝ 33, և նրանց հարաբերությունները շարունակվում են մոտ մեկուկես տարի։ Երկուսն էլ առողջապահության ոլորտի աշխատողներ են. կորոնավիրուսի համավարակի ժամանակ նրանք աշխատել են առաջնագծում՝ օգնելով մարդկանց, իսկ հիմա իրենց ռեզյումեներին ավելացրել են ևս մեկ ուշագրավ նվաճում։
Գինեսի ռեկորդների գրքի կողմից հրապարակված տեսանյութը արտացոլում է ռեկորդային պահը։

Русский