Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Թուրքական դպրոցում զինված հարձակում է եղել, վիրավnրներ կան (տեսանյութ)

Blog Image

Թուրքիայի արևելյան Սիվերեկ քաղաքում դպրոցի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։

Հարձակվողը վիրավորել է մի քանի աշակերտի և պատանդ վերցրել նրանց, գրել են ԶԼՄ-ները։ 

Թիրախը եղել է Ահմեթ Քոյունջուի անատոլիական մասնագիտական ​​ավագ դպրոցը։ Դպրոցի ներսում կրակոցներ են հնչել։ Աշակերտների մեծ մասը տարհանվել է, առնվազն յոթ մարդ տուժել է։ 

Մի ականատես պատմել է, որ հարձակվողը 17 կամ 18 տարեկան է եղել։ Երիտասարդը, հնարավոր է, ինքնասպան է եղել հարձակումից հետո։ Դպրոցում հերթապահություն են իրականացնում արտակարգ ծառայություններն ու հատուկ նշանակության ուժերը։

Կադրերն այստեղ

Հարձակման տեսանյութն այստեղ

Send