- Պայթյուն է որոտացել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի մոտակայքում։
- Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Բասիջի՝ Իրանի արևմուտքում տեղակայված դիրքի վրա հարվածի տեսանյութը։ ԻՀՊԿ մարտիկ է սպանվել։
- Ռուս լրագրողներ են վիրավորվել Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով։ RT-ի թղթակից Սթիվ Սուինին և օպերատորը բեկորային վնասվածքներ են ստացել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։ Երկուսն էլ գիտակցության մեջ են և բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցում։ RT-ի օպերատորը հայտարարել է, որ Իսրայելը դիտավորյալ թիրախավորել է լրագրողներին, որոնք կրել են մամուլի համազգեստ։
Կադրերն այստեղ

Русский