Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ Այգեստանում, տանը մաhացած մարդ է հայտնաբերվել

Blog Image

Հունվարի 12-ին, ժամը 18։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 21։15-ին: Այրվել են տան փայտե կառուցատարրերը և գույքը, հարակից վագոն-տնակը․ տանը հայտնաբերվել է քաղաքացու դի։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send