Կանադայի սահմանային Վինձոր քաղաքի գլուխ Դրյու Դիլքենսը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով նա պահանջել է, որ Վաշինգտոնը ստանձնի երկու երկրների միջև կառուցվող կամրջի սեփականության կեսը:
«Սա պարզապես խելագարություն է: Երբ ես տեսա [Թրամփի գրառումը «Truth Social»-ում], չէի կարողանում հավատալ դրան», - ասել է Դիլքենսը CBC-ի հետ զրույցում:
Քաղաքագլուխն ընդգծել է, որ նախագծի ֆինանսավորումն ամբողջությամբ կրել է Կանադան, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է կիսել ծախսերը, և որ ԱՄՆ-ի դիմադրությունն այս կարևոր ենթակառուցվածքային նախագծի ավարտին անտրամաբանական է:
Դրյու Դիլքենսը նշել է, որ նոր կամուրջը նախատեսված է զգալիորեն հեշտացնելու երկու հարևան երկրների միջև առևտուրը:
Իր գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է խոչընդոտել կամրջի շահագործման հանձնումը, եթե Կանադան չհամաձայնի կիսել սեփականությունը: Նա նաև դատապարտել է Օտտավայի՝ Չինաստանի հետ տնտեսական գործընկերություն զարգացնելու մտադրությունը։

Русский