Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային

Հայաստանից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի ներմուծման սահմանափակումները որևէ խնդիր չեն առաջացնի․ ՌԴ տնտեսական զարգացման նախարար

Blog Image

Հայաստանից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի ներմուծման սահմանափակումները չեն ազդի գնաճի վրա կամ որևէ խնդիր չեն առաջացնի, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Հինգշաբթի օրը «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը՝ բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։ Գերատեսչությունը ժամանակավորապես սահմանափակել է ծաղիկների ներմուծումը երկրից՝ մայիսի 22-ից սկսած։

«Մեր շուկաների վրա որևէ ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցրին գնաճի և այլնի մասին։ Մենք վիճակագրորեն այս թվերից ոչ մեկը չենք նկատի», - «Իզվեստիա»-ին ասել է Ռեշետնիկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն իր սպառման մեծ մասը բավարարում է ներքին արտադրության միջոցով և ունի բավականին դիվերսիֆիկացված մատակարարների բազա։ «Սա որևէ խնդիր չի առաջացնի», - ընդգծել է տնտեսական զարգացման նախարարության ղեկավարը։

Send