Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցի պողոտայի թունելի մոտ երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու տապալվել է՝ փակելով ճանապարհը

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում թունելի մոտ, երկաթե երկու էլեկտրասյունները հիմքից կոտրվել ու տապալվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մարգարյանն ու Նարեկ Դավթյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույսի» աշխատակիցները։

Send