- Իրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ։
- Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանի տարածքը։
- Իրանը կոչ է անում իր քաղաքացիներին լքել ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը և Հորդանանը՝ ամերիկյան բազաների ներկայության պատճառով։
- Ըստ Netblocks-ի տվյալների՝ Իրանում գրեթե լիակատար անջատվել է ինտերնետ կապը՝ նվազելով մինչև նորմալ մակարդակի մոտ 4%-ի։
- ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Չաբահարում և Քենարակում ԻՀՊԿ ռազմածովային և օդային բազաներին։
«12-րդ ալիքը» հաղորդել է Իսրայելի հյուսիսում պայթյունների մասին։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հաստատել է Իսրայելի ուղղությամբ արձակված երկրորդ համազարկը։
- Իսրայելա-ամերիկյան գործողությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա իր ճակատագիրը իր ձեռքը վերցնել, ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր հատվածները՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազիները, թոթափեն բռնապետության լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան»։
- Հարված է հասցվել Իրանի Իմամ Ալիի անվան հրթիռային բազային։ Հարվածների առաջին ալիքը ոչնչացրել է Իրանի Գերագույն դատարանը և Դատական հաստատությունների կենտրոնը։

Русский