Մուրմանսկի մարզի նահանգապետը հաստատել է գեներալ Ալեքսանդր Օտրոշչենկոյի մահը Ղրիմում Ան-26 ինքնաթիռի վթարի հետևանքով։
Ռուսասատանի Դաշնության Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսը հաստատել է, որ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոն եղել է մարտի 31-ին Ղրիմում վթարի ենթարկված «Ան-26» ինքնաթիռում։
Վթարի հետևանքով որևէ մեկը կենդանի չի մնացել։
«Ան-26»-ը տեղափոխել է Հյուսիսային նավատորմի զինծառայողներ։
BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով Հյուսիսային նավատորմում իր աղբյուրներին, ապրիլի 2-ին հաղորդել էր գեներալ Օտրոշչենկոյի մահվան մասին, սակայն այդ ժամանակ պաշտոնական մեկնաբանություն չէր եղել։
Գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոն 14-րդ ռուս գեներալն է, որը զոհվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր պատերազմի սկսվելուց ի վեր։
Օտրոշչենկոն Հյուսիսային նավատորմի համակցված ավիացիոն կորպուսի հրամանատարն է եղել 2024 թվականից։
Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, նախնական տվյալներով, կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Օդանավը բախվել է ժայռին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի դրանում եղել է 30 մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր 29 մահվան դեպքի մասին՝ անձնակազմի յոթ անդամ և 22 ուղևոր։

Русский