Պակիստանում երեխաներ տեղափոխող միկրոավտոբուս է այրվել։ Մեքենայում եղած բոլոր 10 դպրոցականները ողջ են մնացել, սակայն ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Վարորդը նույնպես վիրավորվել է։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեքենայի մարտկոցը հրդեհվել է, և հրդեհաշիջիչ չի եղել, հաղորդել են պակիստանյան լրատվամիջոցները։
Միկրոավտոբուսը նախատեսված է եղել միայն ութ ուղևոր տեղավորելու համար։

Русский