Նորվեգիայի ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը (Oekokrim) հետաքննություն է սկսել նախկին վարչապետ, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին նախագահ Թորբյորն Յագլանդի նկատմամբ, գրել են ԶԼՄ-ները։
Յագլանդը կասկածվում է ամերիկացի ֆինանսիստ, մարմնավաճառության կազմակերպման համար դատապարտված Ջեֆֆրի Էպշտեյնի հետ կապված լուրջ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ։
«Մենք կարծում ենք, որ կան հիմնավոր հիմքեր հետաքննություն սկսելու համար, քանի որ հրապարակված փաստաթղթերում ընդգրկված ժամանակահատվածում նա [Թորբյորն Յագլանդը] զբաղեցրել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնները», - ասել է Oekokrim-ի ղեկավար Պաալ Լյոսեթը։
Նա բացատրել է, որ հետաքննությունը սկսվել է Էպշտեյնի գործով նոր հրապարակված փաստաթղթերից վերցված տեղեկատվության հիման վրա։

Русский