Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուժգին երկրաշարժեր՝ Վենեսուելայում․ զnhեր ու տուժածներ կան․ արտակարգ դրություն է հայտարարվել

Blog Image

Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

«Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում»,-հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:

Իշխանությունները զոհերի և տուժածների թվի վերաբերյալ գնահատականներ դեռ չեն տվել:

«Կարակասում որոշ շենքեր փլուզվել են»,-հայտարարել է ներքին գործերի նախարար, հաղորդում Է Reuters-ը:

Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել երկրաշարժից հետո, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նախագահի դեսպան Դելսի Ռոդրիգեսին։

Ռոդրիգեսը, որին մեջբերել է գործակալությունը, նաև հայտարարել է Կարակասի Մայկետիա միջազգային օդանավակայանի փակման մասին՝ վնասի պատճառով։

Չորեքշաբթի օրը Վենեսուելայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնեց մինչև 7.5 մագնիտուդ՝ սկզբնական 7.1-ից։ USGS-ը նշեց, որ միմյանցից մեկ րոպեի ընթացքում գրանցվել են երկու ցնցումներ՝ 7.2 և 7.5 մագնիտուդով։

Դրանց էպիկենտրոնները գտնվում էին միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Ծառայությունը գնահատում է, որ զոհերի և ավերածությունների մեծ թիվը հավանական է։

Send