Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Անդալուսիայի ինքնավար համայնքի Կորդոբա նահանգում երկու գնացքների բախման հետևանքով 39 մարդու զոհվելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, որն այցելել է վթարի վայր, հայտարարել է, որ ազգային եռօրյա սուգը կսկսվի կեսգիշերից։
Վարչապետը նաև խոստացել է պարզել վթարի պատճառները։
Շուրջ 170 մարդ վիրավորվել է, որոնցից 48-ը դեռ հիվանդանոցում են։

Русский