Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների պատճառով բնակիչները գազային դիմակներ են կրում (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհները տեղի բնակիչներին ստիպել են գազային դիմակներ կրել, հայտնել է «ՌԵՆ ՏՎ»-ն։

Սոցիալական ցանցերի կադրերը ցույց են տալիս տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Օդը լցված է այրվող անտառներից եկող ծխով։ Լեսոսիբիրսկում մի տղամարդ սոցիալական ցանցերի աստղ է դարձել՝ իր ընտանի կենդանուն գազային դիմակով զբոսանքի տանելով։ Սակայն կենդանին որևէ պաշտպանություն չունի։

Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների դեմ պայքարին մասնակցում է ավելի քան հազար մարդ, հայտնել է Անտառների դաշնային պաշտպանությունը։

Հունիսի 10-ից տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հունիսի 14-ի դրությամբ տարածաշրջանում մարվում է 49 անտառային հրդեհ։ Հրդեհները առաջացել են կայծակի ակտիվությունից։

Send